Անահիտ աստվածուհու արձանի մասունքները կցուցադրվեն Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու համար մարտի 7-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպած ակցիայից հետո լրագրողները հանդիպեցին դեսպանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Ջեյն Լիչը նշեց, որ Բրիտանական թանգարանից արդեն իսկ դրական արձագանքներ կան` Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Հայաստանում ժամանակավոր ցուցադրելու համար:

«Այս քայլը կդիտվի որպես հայ-բրիտանական հարաբերությունների խորացում եւ թանգարանների միջեւ համագործակցություն»,-նշեց դեսպանը:

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ հայկական կողմը չի բավարարվելու արձանի մասունքների ժամանակավոր ցուցադրությամբ:

«Այս քայլը Հայաստանի հասարակությանն ընձեռված հիանալի առիթ է` վերադարձնելու մեր մշակութային արժեքը»,-նշեց նախարարը:

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ՀՀ երիտասարդական հինադրամին է փոխանցել արձանի մասունքների ցուցադրության համար Բրիտանական թանգարան դիմելու համապատասխան փաստաթղթերը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամն առաջիկայում կսկսի փաստաթղթերի լրացման եւ Բրիտանական թանգարան դիմելու գործընթացը, որից հետո Անահիտ աստվածուհու արձանի մասունքները կբերեն Հայաստան` ժամանակավոր ցուցադրության:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փետրվարի 20-27-ը կազմակերպել էր ստորագրահավաք, որին մայրաքաղաքից, ՀՀ տասը մարզերից եւ սփյուռքից շուրջ 20 հազարից ավելի երիտասարդ էր միացել:

Հայերեն

Կատարի ԱԳՆ նախարարն Արաղչիի հետ զրույցում շեշտել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի կյանքի կոչման անհրաժեշտությունը

Առողջ ապրելակերպի համար ապահովագրված անձինք բոնուսային միավորներ կստանան

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, թե որտեղ կանցկացնի արձակուրդը

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում կայացած հանդիպմանը

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն

Գերմանիայում վերջին ամիսների շոգերի հետևանքով մահացել է մոտ 5120 մարդ

ԻՀՊԿ-ն հայտարարել է ահաբեկչական երկու խմբավորում վերացնելու մասին

Հարավային Լիբանանում Իսրայելի հարվածները պետք է քննվեն որպես ռազմական հանցագործություն. Amnesty International

Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում