Տարածաշրջանային

Ըստ թուրք դատավորի` Հայոց ցեղասպանության պնդումը «չի կարող խոսքի ազատության մաս կազմելե

1 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակոսե թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի Հայոց ցեղասպանությունը պնդող հոդվածը նույն թերթում վերատպելու համար թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով «թուրքի ինքնությունը վիրավորելուե մեղադրանքով թերթի պատասխանատու քարտուղար Արատ Դինքին եւ թերթի տնօրեն Սարգիս Սերոբյանին մեկ տարով ազատազրկելու մասին որոշում ընդունած Շիշլիի 2-րդ առաջին ատյանի դատարանի դատավոր Հաքքի Յալչընքայան հայտարարել է, որ «ցեղասպանության մասին պնդումները խախտում են Թուրքիայի պետական հասարակական կարգը եւ չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության մասե: Ըստ թուրքական «Սաբահիե, Արատ Դինքի եւ Սարգիս Սերոբյանի նկատմամբ 20 էջանոց որոշման մեջ թուրք դատավորը հայտնել է, որ «Հայոց ցեղասպանության պնդումների ընդունումը Թուրքիան կմղի անվերջանալի վեճերի եւ ահաբեկչության մեջե: Թերթը գրել է, որ վճռի տեքստը կազմելու համար թուրք դատավորն օգտվել է Թուրքական պատմական ընկերության տխրահռչակ նախագահ Յուսուý Հալաչօղլուի եւ թուրք ու օտարեկրյա պատմաբանների հակահայ պնդումներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում