Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները հացադուլ են սկսել ի պաշտպանություն վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները, որոնք չորրորդ օրն Է, ինչ հանրահավաքի են հավաքվել ազգային խորհրդարանի շենքի մոտ, հացադուլ են սկսել ի պաշտպանություն վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջի: Որպես նախաձեռնող Է հանդես եկել խորհրդարանի 43-ամյա պատգամավոր Լեւան Գաչեչիլաձեն: «Ես քաղցած կմնամ այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն բավարարի գործողության մասնակիցների պահանջներըե,- հայտարարել Է նա Թբիլիսիում կայացած հանրահավաքում: Նրան պաշտպանել Է «Մենք ինքներսե ոչ կառավարական կազմակերպության ղեկավար եւ Վրաստանի Ընդդիմադիր կուսակցությունների ազգային խորհրդի ակտիվիստներից մեկը՝ Պաատա Դավիթայան: Նա հայտարարել Է, որ «միանում Է հացադուլին ի նշան իշխանությունների քաղաքականության դեմ բողոքիե: Այժմ խորհրդարանի մոտ հանրահավաքին շարունակում Է մասնակցել շուրջ վեց հազար մարդ, բայց ընդդիմությունն սպասում Է, որ առաջիկա ժամերին նրանց կմիանա եւս մի քանի հազար մարդ: