Մարզային

ՀԿԵ-ն եւ Լոռու մարզպետարանը կհամագործակցեն երկաթուղային տուրիստական երթուղիների գործարկման ոլորտում

2 րոպեի ընթերցում

ՀԿԵ-ն եւ Լոռու մարզպետարանը կհամագործակցեն երկաթուղային տուրիստական երթուղիների գործարկման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լոռու մարզ կատարած այցի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը փետրվարի 29-ին հանդիպում էունեցել մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԿԵ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները և մարզում երկաթուղային նախագծերի իրականացման հնարավորությունները:ՀԿԵ ղեկավարը և մարզպետը դիտել են Վանաձոր-Շահալի երկաթուղային գիծը, ծանոթացել Զամանլուի երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքների ընթացքին, որը նախատեսվում է ավարտել այս տարի:Վերականգնողական աշխատանքները տարվում են միաժամանակ մի քանի ուղղություններով՝ հենարանների, թռիչքերի կառուցվածքի, կամրջին տանող ճանապարհների վրա, իսկ աջ և ձախ ափերին կառուցվում են երկաթբետոնե հենապատեր, և կատարվում են հողային աշխատանքներ:Կողմերը քննարկել են պետություն-մասնավոր հատված համագործակցության հիմքի վրա Լոռու մարզի տարածքում մի շարք նախագծերի իրականացման հեռանկարները: Ռեբեցը և Նալբանդյանը հատուկ նշել են Վանաձորի երկաթուղային կայարանի արդիականացման ծրագրի, կայարանի տարածքում տրանսպորտային հանգույցների ստեղծման և տեղի նկարիչների համար ցուցահանդեսային տարածքների ձևավորման կարևորությունը:2012 թվականին Վանաձորի երկաթուղային կայարանը կապահովվի անլար Wi-Fi ինտերնետ կապով, կայարանում կբացվեն երիտասարդական զարգացման կենտրոնը, տուրիստական և հյուրանոցային համալիրները, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել Լոռու մարզի բնակչության համար:

Երկաթուղու ղեկավարն ու մարզպետը նաև քննարկել են մարզպետարանի աջակցությամբ ՀԿԵ-ի երկաթուղային տուրիստական երթուղիների գործարկման հնարավորությունը:Ռեբեցը և Նալբանդյանը արձանագրել են, որ նշված նախագծերը կարող են պետության և տնտեսվարող սուբյեկտի միջև ձևավորված կառուցողական երկխոսության և արդյունավետ համագործակցության գերազանց օրինակ ծառայել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում