Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքով պայքարում են համամասնական ընտրակագրի համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հեղափոխական դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» ներկայացուցիչները փետրվարի 28-ին հավաքվել էին Ազգային Ժողովի դիմաց` պահանջելով անցում կատարել ամբողջովին համամասնական ընտրակարգին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հավաքվածները վանկարկում էին «Ո'չ մեծամասնական ընտրակարգին», իսկ պաստառներին գրված էր «100% համամասնական»:
«Ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի ընդունումը կնպաստի հասարակության մեջ վստահության առաջացմանը»,- ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նշեց, որ եթե ուզում ենք շարքային քաղաքացին իրեն զգա այս երկրի տերը, ապա պետք է այսօր ԱԺ-ում առաջնահերթ քննարկվի համամասնական ընտրակարգին անցնելու հարցը:
«Այսօրվա քննարկումից հետո կորոշվի, թե մենք ինչպիսի ընտրություններ ենք ունենալու: Մենք պատրաստակամ ենք մինչեւ վերջ պայքարել»,-ասաց Հովհաննիսյանը: