Քաղաքականություն

Հայաստանը եւ Հարավային Կորեան խորացնում են քաղաքական, տնտեսական հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանը եւ Հարավային Կորեան խորացնում են քաղաքական, տնտեսական հարաբերությունները

ՍԵՈՒԼ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները Սեուլում փետրվարի 23-ին բանակցություններ են անցկացրել եւ քննարկել տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներումհամագործակցության խորացման հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Koreaherald-ը, արտգործնախարար Կիմ Սանգ-Ուանը եւ նրա հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանը, ով Սեուլ է ժամանել փետրվարի 22-ին երկօրյա այցով, ստորագրել ենդիվանագետների եւ կառավարության պաշտոնյաների համար ազատ մուտքի արտոնագրի համաձայնագիր: Բանակցությունների ընթացքում Կիմը եւ Նալբանդյանը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել Կորեական թերակղզու եւ կովկասյան տարածաշրջանի խնդիրնրին:

Տասներեք տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի արտգործնախարարը այցելել է Հարավային Կորեա: «Նալբանդյանի այցը հնարավորություն կընձեռի վերանայել երկկողմ հարաբերությունները եւ քննարկել հետագա հարաբերությունների զարգացման ուղիները»,-նշել է Կորեայի ԱԳ նախարարության պաշտոնյան:

Այս տարի Հարավային Կորեան եւ Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների 20-րդ տարեդարձը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում