Վարդան Ղուկասյանը Բրազիլիայում է Օզասկոյի քաղաքապետի պաշտոնական հրավերով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վերջին օրերին տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր են տարածվել` կապված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Բրազիլիա մեկնելու հետ: Գյումրու քաղաքապետարանից «Արմենպրես»-ին պարզաբանեցին, որ դեռևս երկու տարի առաջ, Գյումրու և Բրազիլիայի Օզասկո քաղաքների միջև ստորագրվել է երկկողմ համագործակցության պայմանագիր, որի համաձայն, երկու քաղաքները դարձել էին քույր քաղաքներ: Այսպիսով, հիմք է դրվել բազմակողմանի համագործակցության: 2011-ին Օզասկո քաղաքի պատվիրակությունը քաղաքապետի գլխավորությամբ այցելել է Գյումրի: Այցի ընթացքում ստորագրվել է հետագա համագործակցության հուշագիր: Մեկ ամիս առաջ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պաշտոնական հրավեր է ստացել Օզասկոյի քաղաքապետից` փոխադարձ այցելության վերաբերյալ և այժմ գտնվում է հենց այդ քաղաքում:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում