Պահպանակներ օգտագործելու պահանջը պոռնոինդուստրիային հարկադրում Է հեռանալ Լոս Անջելեսից

2 րոպեի ընթերցում

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում բազավորված պոռնոինդուստրիայի պրոդյուսերները հայտարարել են, որ կհակազդեն այն նոր պահանջին, որը համապատասխան ֆիլմերի դերասաններին պարտավորեցնում Է օգտվել պահպանակներից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Los Angeles Times-ը:

Պոռնոստուդիաների սեփականատերերը ծրագրում են պահանջի վիճարկումը դատարանում կամ քաղաքից տեղափոխվելը:

Ինչպես պարզաբանել են ինդուստրիայի ներկայացուցիչները, 1990-ական թվականներին նրանք իրենք են փորձել ներդնել պահպանակների օգտագործումը, սակայն ֆիլմերի վաճառքներն սկսել են կտրուկ նվազել: Այնուամենայնիվ, նկարահանումների ժամանակ դերասաններին հիմա Էլ թույլատրված Է օգտվել պաշտպանության միջոցներից, սակայն նրանց մեծ մասը դա չի անում:

Ամերիկյան պոռնոինդուստրիան Լոս Անջելեսում Է կենտրոնացած տասնյակ տարիներ: Ըստ գնահատումների՝ քաղաքում նկարահանվող ֆիլմերի հինգ տոկոսից ոչ պակաս մասը դասվում Է «մեծերի համար» կարգին: Ինդուստրիայի եկամուտները չափվում են միլիոնավոր դոլարներով:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարին Լոս Անջելեսի քաղաքային խոհուրդը քվեարկել Է այն որոշման օգտին, որը պոռնոֆիլմերի դերասաններին պարտավորեցնում Է նկարահանումների ժամանակ օգտագործել պահպանակներ: Որոշումն ուժի մեջ Է մտնելու մարտի 5-ին:

Հայերեն Русский