Տարածաշրջանային

Վրացական ընդդիմությունն սկսել է պիկետել երկրի պետական հիմնարկները

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական ընդդիմությունն այսօրվանից սկսել է պիկետել երկրի պետական հիմնարկները: Առավոտյան նման առաջին պիկետը կազմակերպվել է Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Երիտասարդների ուժերով ստեղծվել է այսպես կոչված «խայտառակության միջանցքե, որով ստիպված են լինելու անցնել այդ հիմնարկի աշխատակիցները: Ընդդիմության կողմնակիցները հորդորում են նրանց՝ չծառայել երկրի ղեկավարությանը եւ միանալ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին:Այսօր համանման պիկետներ կկազմակերպվեն նաեւ այլ վայրերում, մասնավորապես, գլխավոր դատախազության շենքի եւ պետդիվանատան մոտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում