1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին փետրվարի 20-ին Աֆղանստան կարճատեւ այցի ընթացքում, գտնվելով վրացական ռազմակայանում, հայտարարել Է, որ այս շաբաթ կանցկացվեն վրացական արտադրության նոր մարտական մեքենայի փորձարկումներ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր տեղեկատվություն Է տարածել Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Գիլմենդի նահանգում գտնվող «Շուկվանի» ռազմակայանում, հանդիպելով վրացի զինվորականների հետ, Սահակաշվիլին տեխնիկական մանրամասներ չի հայտնել նոր մարտական մեքենայի մասին եւ միայն նշել Է, որ այն կոչվելու Է «Լազիկա», ինչպես եւ այն նոր քաղաքը, որը Վրաստանի իշխանությունները կառուցելու են Սեւ ծովի ափին:
«Ստեղծվել Է վրացական մարտական մեքենայի նոր մոդել: Այս շաբաթ տեղի կունենան մեր առաջին մարտական մեքենայի՝ «Լազիկա»-ի փորձարկումները: Դուք գիտեք, որ ավելի վաղ մենք արդեն թողարկել ենք «Դիդգորի զրահափոխադրիչը, մենք թողարկում ենք ինքնաձիգներ եւ այլ տեխնիկա»,- ասել Է Սահակաշվիլին: