Խճանկար

Ռիոյում մեկնարկել է սամբայի բարձրագույն լիգայի շքերթը

1 րոպեի ընթերցում

Ռիոյում մեկնարկել է սամբայի բարձրագույն լիգայի շքերթը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է սամբայի բարձրագույն լիգայի մրցույթ-շքերթը: Այն ամբողջ աշխարհում հայտնի բրազիլական կառնավալի գլխավոր իրադարձություններից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-Նովոստի»-ն, առաջին անգամ շքերթն անցկացվում է «Մարկիզ դե Սապուկայի» սամբադրոմում, որը նախատեսված է 72.5 հազար հանդիսականի համար: Երկու գիշեր նրանց առջեւ ելույթ կունենան սամբայի 13 դպրոցի սաներ, որոնք կփորձեն խստապահանջ ժյուրիին համոզել` հենց իրենց շոուն է ամենաշքեղն ու գեղեցիկը: Շոուն ուղիղ եթերով հեռարձակվում է աշխարհի 110 երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում