Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են այն գենը, որի բացակայությունը ճարպակալում Է առաջացնում

1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիոտոյի համալսարանի հետազոտական խումբը հայտնաբերել Է այն գենը, որի բացակայությունը կարող Է հանգեցնել ճարպակալման: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հետազոտության արդյունքները հրապարակվել են ամերիկյան «Նեյչուր» գիտական հանդեսում:

Ճապոնիացի գիտնականները պարզել են, որ GPR120 անվանումը կրող գենը հանգուցային նշանակություն ունի օրգանիզմում ճարպի այրման համար: Հետազոտողներն անցկացրել են գիտափորձ մկների երկու խմբի մասնակցությամբ, որոնցից մեկի մոտ այդ գենն ապաակտիվացվել Է: Բոլոր փորձակենդանիներին կերակրել են նույն կերպ, սակայն որոշ ժամանակ անց պարզվել Է, որ անջատված GPR120 գենով մկները միջին հաշվով 15 տոկոսով ծանր են մնացածներից:

Համանման արդյունքներ Է արձանագրել նաեւ մարդկանց վրա կատարված հետազոտությունը: Կիոտոյի համալսարանում կարծում են, որ հայտնագործությունը թույլ կտա ավելի արդյունավետորեն ախտորոշել ճարպակալման պատճառները եւ ստեղծել նոր դեղեր:

Հայերեն Русский