Գյումրիում անցկացվեց «Շիրակի Ձմեռ» միջոցառումը
1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Մայր Հայաստան»հուշահամալիրի տարածքում փետրվարի 19-ին տեղի ունեցավ ավանդական դարձած «Շիրակի Ձմեռ» միջոցառումը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս անգամ եւս մարզական տոնահանդեսին մասնակցելու ցանկություն հայտնել էին Գյումրու եւ մարզի մի շարք համայքների բնակիչներ: Տոնախմբությանը մասնակցում էին ինչպես մարզում գործող ձեռնարկությունների, հասարակական, մշակութային կառույցների, դպրոցների եւ բուհերի ներկայացուցիչներ, այնպես էլ մարզային եւ քաղաքային իշխանությունները:
Այս անգամ եղանակը բարեհաճ էր ակտիվ հանգստի բոլոր սիրահարների համար: Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց մարզական կարողությունները ցուցադրել ձմեռային մարզաձեւերում:
Բոլոր մասնակիցների համար նախատեսված էր հյուրասիրություն, բաժանվեցին նաեւ աղի բլիթներ: Մարզական միջոցառումներից բացի, ներկաներին ուրախացնում էին նաեւ երգի եւ պարի համույթները: