Բախվել են մարդատար եւ կաթ տեղափոխող մեքենաները.ուղեւոր է հոսպիտալացվել
1 րոպեի ընթերցում
ԳՅՈւՄՐԻ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան-Գյումրի ճանապարհի Ազատան գյուղի հատվածում այսօր` 12:00-ի սահմաններում, իրար են բախվել «Լենդ րովեր» մակնիշի մարդատար եւ «Գազ» մակնիշի կաթ տեղափոխող բեռնատար մեքենան: Վթարի հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել երկու մեքենաների 5 ուղեւորներից 4-ը, իսկ նրանցից մեկը հոսպիտալացվել է: Վերջինս վերջույթների կոտրվածքներով տեղափոխվել է Գյումրու Գ. Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին հիվանդանոցից, հիվանդի` Հովհաննես Ասլանյանի վիճակը միջին ծանրության է: Կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի մանրամասները պարզվում են: Գործը հետաքննվում է Ախուրյանի քննչական բաժնի կողմից: