Մարզային

Մեղրիի լեռնանցքն անցանելի է ցանկացած տիպի մեքենաների համար

1 րոպեի ընթերցում

Մեղրիի լեռնանցքն անցանելի է ցանկացած տիպի մեքենաների համար

ԿԱՊԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում` Կապանում, Գորիսում եւ Սիսիանում, պայմանավորված վերջին օրերին առանց տեղումների եղանակով միջպետական նշանակության ճանապարհները բաց եւ երթեւեկելի են: Ինչպես «Արմենպրես»-ի` Սյունիքի թղթակցին տեղեկացրրին մարզի ճանշին ձեռնարկություններից, անցանելի են Երեւան-Մեղրի եւ Գորիս-Լաչին միջպետական ճանապարհների` մարզի տարածքով անցնող հատվածները: Բաց եւ երթեւեկելի են նաեւ մարզային ու համայնքային նշանակության ճանապարհները, այդ թվում` Գորիս-Տաթեւ ճանապարհը: Մարզում միայն ձյան թույլ տեղումներ կան Մեղրիի տարածաշրջանում: Չնայած դրան` Մեղրիի լեռնանցքն անցանելի է ցանկացած տիպի մեքենաների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում