Հարավային Կորեայում կատարվել Է յոթնամյա աղջնակի՝ միանգամից յոթ ներքին օրգանների փոխպատվաստում
1 րոպեի ընթերցում
ՍԵՈՒԼ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայում տեղացի բժիշկներն իրականացրել են յոթնայա աղջնակի՝ միանգամից յոթ ներքին օրգանների փոխպատվաստում: Նման միաժամանակյա փոխպատվաստումը նոր հեռանկարներ Է բացում դժվար բուժվող հիվանդությունների դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այսօր գրել Է «Սոուլ սինմուն» թերթը:
Վիրահատությունն անցյալ տարվա հոկտեմբերին Ասանի բժշկական կենտրոնում կատարել են մի խումբ մասնագետներ՝ դոկտոր Կիմ Դո Ենի ղեկավարությամբ: Փոխպատվաստվել են վեց տարի շարունակ աղիների կեղծ անանցանելիության խրոնիկական համախտանիշով տառապած յոթնամյա Չհո Ին Սոյի լյարդը, ենթաստամոքսային գեղձը, բարակ աղիքը, ստամոքսը, տասներկումատնյա աղիքը, հաստ աղիքը եւ փայծաղը:
Բարեբախտաբար, փոխպատվաստումը հաջող Է անցել: Չհո Ին Սոն անցյալ տարվա նոյեմբերից կոշտ կերակուր Է օգտագործում եւ այս շաբաթ դուրս կգրվի հիվանդանոցից: