Տնտեսություն

Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանի կառավարությանը` բարձրացնելու երկրի մրցունակությունը

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանի կառավարությանը` բարձրացնելու երկրի մրցունակությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին պաշտպանելու իր առավել անապահով բնակչությանը, բարձրացնելու մրցունակությունը` մասնավոր հատվածի համար առավել նպաստավոր միջավայր ապահովելու եւ կառավարումն ուժեղացնելու միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին:

Հայաստանին տրամադրվող Երրորդ Զարգացման քաղաքականության գործառնությունը` 80 միլիոն ԱՄՆ դոլար գումարով, կոչված է սատարելու Հայաստանի կառավարությանը` իր ռազմավարական նպատակներին հասնելու գործում:

Հապիի խոսքով` Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու եւ նրա աճի ներուժը հզորացնելու համար գործառնությունը կարեւորում է մեկ պատուհանի սկզբունքի ներդնումը ձեռնարկությունների գրանցման գործընթացում, ռիսկերի վրա հիմնված աուդիտի ներմուծումը, «կանաչ միջանցքների» մշտական կիրառումը` մաքսազերման գործընթացը դյուրացնելու, էլեկտրոնային հաշվետվության համակարգի կիրառումը` հարկային պարտավորություններն իրականացնելու հետ կապված ծախսերը նվազեցնելու նպատակով: Այն նաեւ կնպաստի «Ընդերքի մասին նոր օրենսգրքի» կիրարկմանն ուղղված կանոնակարգի մշակմանը` ներդրումներ գրավելու նպատակով:

«Չնայած տնտեսության վերականգնումն ընթացքի մեջ է` Հայաստանի առջեւ կանգնած են մարտահրավերներ. դեպի շուկա նոր ընկերությունների մուտքը եւ տնտեսական մրցակցությունը խթանելու, այդ թվում` տնտեսության արտահանող հատվածներում, եւ աճի աղբյուրների դիվերսիֆիկացնելու առումով»: Համաշխարհային բանկը վճռականորեն է տրամադրված օժանդակելու իշխանությունների ջանքերին այս մարտահրավերներին դիմակայելու հարցում»,- հավաստիացրեց Հապին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում