1 րոպեի ընթերցում
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար» կինոմրցանակի կազմակերպիչները հայտնել են տոնական բանկետի գաղտնիքները: Արարարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին, բայց ընդունելությանը հարկավոր Է պատրաստվել վաղօրոք: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս տարի որոշվել Է փոքր-ինչ հեռանալ ավանդույթներից: Ճաշկերույթի սրահը նման կլինի, ավելի շուտ, գիշերային ակումբի, քան շքեղ ռեստորանի. նեոնային թեթեւ լուսավորում, ապակի, պլաստիկ, կորացված բազմոցներ:
Կազմակերպիչների մտահղացմամբ՝ մեկուկես հազար հյուրերը կարող են հեշտությամբ քայլել սրահում՝ շփվելով միմյանց հետ: Ճաշացանկում ներառված Է ավելի քան 50 կերակրատեսակ: