ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաýայել Ղազարյանի մահվան կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաýայել Ղազարյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Ցավով տեղեկացա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռաýայել Ղազարյանի մահվան մասին: Ակադեմիիկոս Ռաýայել Ղազարյանը մեր հանրությանը լայնորեն հայտնի դարձավ Ղարաբաղյան շարժման տարիներին` իր անվեհեր, ազնիվ եւ ազգանվեր գործունեությամբ: Նա նաեւ ականավոր գիտնական էր. մեծ է եղել նրա ներդրումը ռադիոýիզիկայի զարգացման ասպարեզում: Ազնիվ մտավորականի ու ակտիվ քաղաքացու նրա կերպարը կմնա բոլորիս հիշողության մեջ: Խորապես ցավակցում եմ Ռաýայել Ղազարյանի հարազատներին ու մտերիմներին` ծանր կորուստի կապակցությամբե: