Մարզային

Վարդանանց տոնը նշվեց Գյումրիում

1 րոպեի ընթերցում

Վարդանանց տոնը նշվեց Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 16-ին նշում է Վարդանանց տոնը: Քրիստոնյա հավատքի համար նահատակված զորավարն ու իր 1036 զինակիցները դասվում են հայ եկեղեցու սրբերի շարքին: Տոնը նշվում է ավելի քան մեկ ու կես հազարամյակ, թեեւ ժամանակի ընթացքում տոնը կորցրել էր իր ժողովրդականությունը: Ի փառս եկեղեցու` վերջին տարիներին հաջողվեց ժողովրդին վերադարձնել օրվա խորհուրդը: Տոնը Գյումրիում նշվում է արդեն 4-րդ անգամ: Գյումրին հանրապետության միակ քաղաքն է, որն ունի Վարդանանց արձանախումբ, եւ տոնը նշվում է հենց նույնանուն հրապարակում: Այս տարի եւս, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր կառույցները մասնակցեցին պսակադրության՝ հարգելով Վարդանանց նահատակների հիշատակը:

«Յուրաքանչյուր հայորդի պետք է այս տոնը ընդունի ոչ թե ուղղակի երկրորդական տոն, այլ որպես մեր ազգի ամենամեծ հաղթանակներից եւ ձեռքբերումներից մեկը: Այս տոնով մեր պարտքն է հիշելու մեր բոլոր նահատակներին»,-նշեց Գյումրու քաղաքապետարանի հասարակության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Աղեկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում