Հայկական մշակույթը կներկայացվի ամբողջ աշխարհում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մշակույթն ընթացիկ տարում կներկայացվի ամբողջ աշխարհում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տարվա ընթացքում կանցկացվեն մի շարք միջոցառումներ` տարբեր ձեւաչափերով: Նրա խոսքով` բազմաբնույթ միջոցառումներ կանցկացվեն Հոլանդիայում, Բելգիայում, Դանիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Գերմանիայում:
Դրան զուգահեռ տասնմեկ երկրներում գրքի տոնավաճառների շրջանակներում Հայաստանը կներկայանա պատվավոր հյուրի կամ հիմնական մասնակցի կարգավիճակով: «Ես անգամ չեմ թվարկում այն միջոցառումները, որոնք նախաձեռնել են տեղական կառույցները»,- նշեց նա: Նախարարի խոսքով` Հայաստանից դուրս միջոցառումների քանակը շատ-շատ են, եւ կա դժվարություն բոլոր ցուցահանդեսները համապատասխան նյութերով ապահովելու, որովհետեւ այդ քանակի նյութեր միաժամանակ արտահանելու հնարավորություն դեռեւս չկա: