Էլեկտրական ծխախոտի պատճառով Ֆլորիդայի բնակիչը գրեթե զրկվել է լեզվից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆլորիդայի 57-ամյա բնակիչ Թոմ Հոլլուեյը լուրջ վնասվածք է ստացել էլեկտրականծխախոտ ծխելուց հետո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով top.rbc.ru –ը, էլեկտրականծխախոտը Թոմն օգտագործել է ծխելը թողնելու նպատակով, որը պայթել է հենց բերանի մեջ: Արդյունքում զգալի վնասվել է լեզուն, ատամները, ինչպես նաեւ դեմքը:
Դեպքից հետո Թոմն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց եւ այժմ գտնվում է այնտեղ:
Բժիշկների խոսքով` պատահածը կարելի է նմանեցնել բերանում հրթիռի պայթելու հետ: Պայթյունի պատճառը թերի մարտկոցն է եղել: Էլեկտրական ծխախոտի ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ նմանատիպ միջադեպի մասին երբեք չեն լսել: Tobacco Vapor Electronic Cigarette Associaton ընկերության ղեկավար Թոմաս Կիկլասը նշել է, որէլեկտրականծխախոտներից օգտվում են 2.5 միլիոն ամերիկացիներ, եվ նմանատիպ դեպք երբեք չի պատահել: