Հաճախ սափրվող տղամարդիկ ավելի երկար են ապրում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամեն օր սափրվող տղամարդիկ ավելի քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից եւ, հետեւաբար, ավելի երկար են ապրում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Likar Info պորտալը, այս հայտնագործությունն արել են բրիտանացի գիտնականները:

Երկարատեւ հետազոտությանը մասնակցել Է 45-59 տարեկան շուրջ 2,5 հազար տղամարդ, որոնք բնակվում են Ուելսում: Նրանք փորձագետներին տեղեկատվություն են ներկայացրել իրենց ապրելակերպի մասին: Տվյալների վերլուծությունը ցույց Է տվել, որ ամեն օր սափրվող տղամարդիկ ավելի հաճախ են զբաղվում սեքսով, հազվադեպ են ծխում եւ ավելի քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից:

Հայերեն Русский