Ահմադինեժադն ԱԷԿ-ի ռեակտոր է գործարկել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մասնակցել է Թեհրանի մերձակայքում գտնվող ատոմային ռեակտորի գործարկմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՌՆԱ-ն, մեկնարկի միջոցառմանը Իրանի նախագահը տվել է ռեակտորի գործարկման մեկնարկը: Միջոցառմանը ներկա են գտնվել Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին, փոխնախագահ և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ֆերեվդուն Աբբասին: Իրանի նախագահին են ներկայացվել նաև իրանցի գիտնականների որոշ նվաճումներ բժշկության ոլորտում:

Հայերեն English