Խճանկար

Համացանց ելք ունեցող շարժական գաջեթների թիվը շուտով կգերազանցի Երկրագնդի բնակչությանը

1 րոպեի ընթերցում

Համացանց ելք ունեցող շարժական գաջեթների թիվը շուտով կգերազանցի Երկրագնդի բնակչությանը

ՆՅՈՒՔԱՍԼ (ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ), 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչեւ 2016 թվականը Համացանց ելք ունեցող շարժական սարքերի թիվը կգերազանցի Երկրագնդի բնակչությանը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Cisco ընկերության հետազոտության տվյալները: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 2016 թվականին Երկիր մոլորակի բնակչությունը կկազմի շուրջ 7,3 միլիարդ, մինչդեռ Համացանց ելք ունեցող շարժական սարքերի քանակն այդ ժամանակ կգերազանցի 10 միլիարդը:

Շարժական գաջեթների տարածվածության հաշվին գլոբալ շարժական ինտերնետ-թրաֆիկը 2016 թվականին կաճի 18 անգամ՝ ամսական մինչեւ 10,8 Էքսաբայթ կամ տարեկան 130 Էքսաբայթ, գրել Է Cisco-ն Visual Networking Index հետազոտության մեջ: Համեմատության համար նշենք, որ 130 Էքսաբայթը մոտավորապես 33 միլիարդ DVD-սկավառակների կոնտենտ Է կամ 813 կվադրիլիոն SMS-հաղորդագրություն:

Ըստ վերլուծաբանների տվյալների՝ 2016 թվականին աշխարհում շարժական օնլայն-թրաֆիկի ծավալը եռապատիկ կգերազանցի անշարժ սարքերի համանման ցուցանիշը: Դրանում կարեւոր դեր կխաղան պլանշետային համակարգիչները, որոնցում ինտերնետ-թրաֆիկի մակարդակն, ինչպես սպասվում Է, հինգ տարում կաճի 62 անգամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում