Խճանկար

Ֆրենսիս Բեկոնի «Հենրիետա Մորաեսի դիմանկարը» վաճառվել Է 25 միլիոն եվրոյով

1 րոպեի ընթերցում

Ֆրենսիս Բեկոնի «Հենրիետա Մորաեսի դիմանկարը» վաճառվել Է 25 միլիոն եվրոյով

ԼՈՆԴՈՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christie’s աճուրդի տունը Ֆրենսիս Բեկոնի վրձնին պատկանող՝ «Հենրիետա Մորաեսի դիմանկարը» կտավը վաճառել Է 21,3 միլիոն ֆունտով (ավելի քան 25 միլիոն եվոյով), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

«Հենրիետա Մորաեսի դիմանկարը» կտավը, որը Բեկոնը նկարել Է 1963 թվականին, ավելի քան 30 տարի մնում Էր միեւնույն մասնավոր հավաքածուում: Նկարի վաճառքը, որը պատկերում Է նկարչի մտերիմ ընկերուհուն եւ մոդելին, Բեկոնի գործը դարձրել Է 2008 թվականից ի վեր Christie’s-ի՝ Լոնդոնի աճուրդի հետպատերազմյան եւ արդի արվեստի ամենաթանկ լոտը:

Ընդամենը Լոնդոնում Chrietie’s աճուրդում վաճառվել Է 80,6 միլիոն ֆունտ ստեռլինգի՝ արվեստի ստեղծագորոծություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում