Մարզային

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ը նոր պայմանագրեր է կնքելու Շիրակի մարզի համայնքների հետ

2 րոպեի ընթերցում

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ը նոր պայմանագրեր է կնքելու Շիրակի մարզի համայնքների հետ

ԳՅՈՒՄՐԻ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ը նոր պայմանագրեր է կնքելու Շիրակի մարզի համայնքների հետ: Նշենք, որ «Հայջրմուղկոյուղին» 2004 թվականին կնքած պայմանագրերի համաձայն, սպասարկում է հանրապետության թվով 310 համայնքների, որոնցից 37-ը Շիրակի մարզի համայնքներն են: Պայմանագրային ժամկետի լրացման պատճառով, ընկերությունը պատրաստ է նոր` երկկողմանի պայմանագրեր կապել տվյալ համայնքերի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսօր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներկայացուցիչներն այդ նպատակով հանդիպեցին մարզի համայնքապետերի հետ: Ի դեպ, Սառնաղբյուրը եւս, որը նախկինում ընդգրկված չի եղել ընկերության սպասարկման գոտում, ցանկություն է հայտնել պայմանագիր կապել «Հայջրմուղկոյուղու» հետ: Սակայն, դրա փոխարեն, Մանթաշի ջրամբարից օգտվող` Արեւշատ, Գեղանիստ, Մեծ Մանթաշ եւ Փոքր Մանթաշ համայնքերը, որոնք որոշ ժամանակ պայմանագիր ունեցել են ընկերության հետ, ապա որոշակի խնդիրներ հաշվի առնելով, հրաժարվել են պայմանագրից, նորից վերանայելու են ընկերության հետ նոր պայմանագրեր կապելու խնդիրը:

«Պայմանագրի ժամկետը «Հայջրմուղկոյուղի» ընկերության եւ համայնքներ միջեւ լրացել է, եւ կա անհրաժեշտություն նոր իրավահարաբերություններ ստեղծել համայնքերի հետ, հատկապես ներքին ցանցերի անհատույց շահագործման հետ կապված: Այդ իսկ պատճառով կա անհրածեշտություն նոր պայմանագրի վավերցման: Ընկերությունն իր 7-ամյա գործունեության ընթացքում, կատարված աշխատանքերի արդյունքում, սպասարկման բնակավայրերում ունի միջինը 20-22 ժամյա ջրամատակարարում, կրճատվել են ջրակորուստները: Առաջիկա չորս տարիների ընթացքում եւս, պայմանագիր կնքած համայնքներում ընկերությունը կտանի աշխատանքներ, որի արդյունքում նախատեսվում է տվյալ համայնքներում ջրամատակարարումը դարձնել 24-ժամյա»,-նշեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կենտրոն-արեւելյան մասնաճյուղի Աշոցքի տեղամասի պետ Արկադի Հասրաթյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում