Չինաստանում ապրում Է ամենատարեց ընտանեկան զույգը, ամուսինների ընդհանուր տարիքը 215 Է

1 րոպեի ընթերցում

ՀՈՆԿՈՆԳ (ՍՅԱՆԳԱՆ), 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում եւ, ենթադրաբար, ամբողջ աշխարհում ամենատարեց ընտանեկան զույգին հայտնաբերել են Գույչժոու հարավարեւմտյան նահանգի լեռներում ծվարած մի գյուղակում: Ամուսինների ընդհանուր տարիքը 215 Է: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս փաստն արձանագրել են ՉԺՀ-ի Ծերաբանության ընկերության մասնագետները:

Լրացել Է երկարակյաց Յան Շենչժունի 109, նրա կնոջ՝ Ցզին Իֆենի 106 տարին: Նրանք ծնվել են տակավին կայսերական Չինաստանում՝ մանչժուրյան Ցին գահատոհմի կառավարման մայրամուտին: Ամուսիններն ամբողջ կյանքն անցկացրել են Դանչժեն հեռավոր լեռնային գյուղում, որը գտնվում Է Պինտանի գավառի տարածքում՝ շուրջ հազար մետր բարձրության վրա:

Երկարակեցության գաղտնիքը զույգը բացատրում Է աշխատասիրությամբ, պարզ եւ համեստ ապրելակերպով, ընտանիքում տիրող ներդաշնակությամբ: Նրանք պնդում են, որ ծնողների թելադրանքով վաղ տարիքում ամուսնանալուց հետո համատեղ կյանքի 90 տարում գործնականում չեն գժտվել, Թեեւ ստիպված են եղել կրել թե՛ զրկանքներ, թե քաղց, սակայն չեն հուսահատվել:

Վերջին տարիներին զառամյալ ծնողների կարիքները հոգում Է կրտսեր որդին, որը 61 տարեկան Է: Ընդամենն ամուսինները դաստիարակել են վեց երեխա, նրանք ունեն 14 թոռ եւ 10 ծոռ:

Հայերեն Русский