Խճանկար

Աշխարհի ամենագեր տղամարդը միանգամից կարող է ուտել 8 հոթ-դոգ

1 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենագեր տղամարդը միանգամից կարող է ուտել 8 հոթ-դոգ

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենագեր տղամարդը Մեծ Բրիտանիայի բնակիչ 42-ամյա Կիտ Մարտինն է, որի քաշը կազմում է ավելի քան 358 կգ եւ միանգամից կարող է ուտել 8 հոթ-դոգ:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ura-inform.com–ը,Մարտինը գրեթե ամեն օր սնվում է նման կերպ: Նա այնքան գեր է, որ անգամ չի կարողանում վեր կենալ անկողնուց, նրան օգնում են 18 բուժաշխատակիցներ:

Օրական 2 անգամ նրան այցելում են 2 բուժաշխատակիցներ, իսկ 3 բուժքույրերը նրան օգնում են լվացվել եւ հագնվել:

Իսկ հիվանդանոց հասնելու համար նրան անհրաժեշտ է 8 բուժաշխատակիցների օգնությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում