1 րոպեի ընթերցում
ՓԱՐԻԶ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի արվարձանի Նոժան սյուր Մառն ոչ մեծ քաղաքում վեր կխոյանա Ֆրանսիայի նախագահի տիկնոջ՝ Կառլա Բրունի- Սարկոզիի երկմետրանոց արձանը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, տեղի քաղաքագլուխ Ժակ Մարտենն այս կերպ Է որոշել պատշաճը հատուցել իտալացի այն կանանց հիշատակին, որոնք աշխատել են տեղի փետուրի-աղվամազի ֆաբրիկայում. 20-րդ դարի առաջին կեսին Ֆրանսիան ոչ քիչ թվով ներգաղթյալներ Է ընդունել Ապենինյան թերակղզուց:
Կառլա Բրունի -Սարկոզին ծագմամբ իտալուհի Է: Ուստի քաղաքի գլխավորը, որը միաժամանակ կառավարող նախագահական կուսակցության անդամ Է, որոշել Է, որ ավելի լավ կերպար չի գտնի: «Քանդակն իրենով կմարմնավորի Իտալիայի մի մասնիկը»,- համոզված Է նա: Գործի հեղինակ կդառնա հայտնի քանդակագործ Էլիզաբեթ Սիբոն:
Ֆրանսիայի առաջին տիկնոջ շրջապատում ընդգծում են, որ, թեեւ Կառլա Բրունի-Սարկոզին համաձայնել Է կեցվածք ընդունել որպես բնորդ, արձանն այնուամենայնիվ նվիրված չի լինի իրեն: «Կառլան ո՛չ Ժաննա դ’Արկն Է եւ ո՛չ Էլ Շառլ դը Գոլը,- հայտարարել Է նախագահի տիկնոջ քարտուղարը:- Նա նախկին մոդել Է, որն ստանում Է արվեստի հետ կապված բազմաթիվ առաջարկություններ: