Մահճակալ գարեջրի շշերով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի բնակիչ Սթիվ Սենդվոսսը աճուրդի է հանել իր կողմից գարեջրի դատարկ շշերով պատրաստված մահճակալը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով last24.info-ն, մահճակալը վաճառվել է 3 հազար նորզելանդական դոլարով, որը համապատասխանում է 2 հազար ԱՄՆ դոլարի:
Հեղինակի խոսքով` մահճակալ պատրաստելու մտահղացումը նրա մոտ առաջացել է ընկերոջ հետ գարեջուր խմելու ժամանակ:
Նա գրեթե մեկ տարի հավաքել է գարեջրի դատարկ շշեր: Մահճակալի պատրաստման համար նա օգտագործվել է 318 գարեջրի շիշ, եւ շուրջ մեկ տարվա ընթացքում այն արդեն պատրաստ էր: Նա շատ գոհ է արդյունքից: Թեպետ չէր ցանկանա բաժանվել նրանից, այնուամենայնիվ մահճակալն աճուրդի է հանել: