Խճանկար

Facebook-ը զույգի սպանության պատճառ է դարձել

1 րոպեի ընթերցում

Facebook-ը զույգի սպանության պատճառ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Թենեսի նահանգից մի զույգի սպանել են այն բանի համար, որ նրանք Facebook ցոցիալական կայքում ընկերների շարքից ջնջել են իրենց ծանոթներից մեկին: Սա բռնության առաջին դեպքը չէ, որ առաջացել է համացանցում շփման հետեւանով: Այսպես, Տեխասի մի բնակիչ ծեծել է կնոջը միայն այն բանի համար, որ իր գրառումների տակ կինը «like» չի տվել: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովReuters–ը: 60-ամյա Մարվին Փոթերը եւ 38-ամյա Ջեյմի Լին Կարդը ներխուժել են զույգի տուն եւ սպանել Ջին Հեյվորթին եւ Բիլի Փլեյնին` կրակ արձակելով նրանց գլխին: Մահացած կնոջ ձեռքերում եղել է նրա 8 ամսական երեխան: Երեխային հանցագործները ձեռք չեն տվել:

Ոստիկանների խոսքով` Փոթերը եւ Կարդը այս վայրագ հանցագործությունն իրագործել են այն բանի համար, որFacebook-ի իրենց ընկերների ցանկիցզույգը «unfriend» է արել Փոթերի դստերը` Ջենելին: Դատարանում Ջենելի հայրը հայտարարել է, որ դստեր նկատմամբ արված ցանկացած վիրավորանք, ուղղված է նաեւ իր դեմ: Իշխանությունները չեն բացառում, որ մարդասպաններին հնարավոր է դատապարտեն ցմահ ազատազրկման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում