Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի (ՃԵԱԱԽ) հերթական նիստը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաձայն հաստատված օրակարգի` խորհրդի քարտուղարության պետ Պողոս Շահինյանը հաշվետվություն է ներկայացրել ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի 2010-2011 թթ. գործունեության վերաբերյալ: Խորհուրդն ի գիություն է ընդունել ոլորտում իրականացված հանրային իրազեկման («Ճանապարհային անվտանգությունը լրատվական դաշտում» և «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրերով միջազգային համաժողովներ) և կրթական աշխատանքների, ինչպես նաև Համաշխարհային բանկի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ իրականացվող «Անվտանգ գյուղեր» պիլոտային ծրագրի ընթացքի մասին զեկուցումները։ Նշվել է նաև, որ ՃԵԱԱԽ-ն արժանացել է Միացյալ Թագավորության Կենտի Արքայազն Մայքլի ճանապարհային անվտանգության 2010 թ. միջազգային մրցանակին' ՀՀ ճանապարհային անվտանգության ռազմավարության ընդունման և կիրառման համար:

Հաջորդիվ ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական տվյալները։ Խորհրդի անդամները քննարկել են ՃԵԱԱԽ-ի քարտուղարության մշակած ՃՏՊ տվյալների բազայի ստեղծման ծրագիրը, որի նպատակը հատուկ համակարգչային ծրագրի միջոցով ՃՏՊ տվյալների հավաքագրման բարելավումն է: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը' ուսումնասիրել տվյալների վերլուծության ներկայացված ծրագիրը և առաջարկություններ ներկայացնել դրա ձեռքբերման նպատակահարմարության կապակցությամբ:

Նիստում արծարծվել է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներին և բնակավայրերում արհեստական անհարթություններին ներկայացվող պահանջների հարցը: Այս առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի ու տրանսպորտի և կապի նախարարներին մեկամսյա ժամկետում տեղեկանք ներկայացնել' Հայաստանում ինչպիսի ստանդարտներ են գործում այդ ոլորտում, և ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա խնդրին վերաբերող կանոնակարգերում և որոշումներում:

Մեկ այլ հարցով խորհուրդը հավանություն է տվել «Գործողությունների տասնամյակ» միջազգային գագաթաժողովը 2012 թ. ապրիլին Երևանում կազմակերպելու առաջարկին: Նշենք, որ 2011 թ. մայիսին Սերբիայում կայացած գագաթաժողովին տրվել է ՄԱԿ-ի կողմից հռչակված 2011-2020 թթ. «Գործողությունների տասնամյակ» միջազգային ծրագրի պաշտոնական մեկնարկը, որի նպատակը մինչև 2020 թ. 5 մլն մարդու կյանք փրկելն է։

Խորհրդի անդամները քննարկել են նաև ՀՀ և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության և 5 տարվա գործողությունների ծրագրից բխող 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում խմբագրել այն' հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները և դիտողությունները:

Խորհուրդը որոշել է Մեծ Բրիտանիայից որպես նվիրատվություն տրամադրված ամրագոտիների սարքը փոխանցել ՀՀ ոստիկանությանը:

Հայերեն

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել

Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA