Անկարայի դատախազությունը երեք թուրք խորհրդարանականների մեղադրում Է քուրդ գրոհայինների հետ կապերի մեջ
1 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի դատախազությունը երկուշաբթի օրը հետաքննություն Է սկսել քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցությունից (ԺՀԿ) երեք պատգամավորների նկատմամբ այն ութ թուրք զինվորների ազատման գործում միջնորդության համար, որոնց պատանդ Էին վերցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստիե-ն: Խորհրդարանականներին մեղադրում են անջատականների հետ կապերի մեջ, եւ, նրանց պատգամավորական անձեռնմխելիության վերացման դեպքում, նրանք կարող են կանգնել դատարանի առաջ: ԺՀԿ-ից Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ Օսման Օզջելիքը, üաթմա Քուրթուլանը եւ Այշել Թուղլուքն անցյալ շաբաթ օրը մեկնել են Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաք՝ այն թուրք զինվորականների ազատման շուրջ ՔԱԿ-ի ներկայացուցիչների հետ բանակցելու համար, որոնց հոկտեմբերի 21-ին առեւանգել Էին Իրաքի հետ սահմանում: Կիրակի օրը զինվորներն ազատ են արձակվել, հանձնվել կուսակցության ներկայացուցիչներին եւ ապա ռազմական ինքնաթիռով տարվել Թուրքիա: