Խճանկար

Դուբայում կբացվի աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցը

1 րոպեի ընթերցում

Դուբայում կբացվի աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցը

ԴՈՒԲԱՅ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Marriott հյուրանոցների ցանցը հայտնել է, որ մինչեւ 2012թ.-ի վերջ Դուբայում կբացվի աշխարհում ամենաբարձրահարկ հյուրանոցը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական akhbaar24.argaam.com-ը, հյուրանոցը կներառի 1608 սենյակ, իսկ շենքի բարձրությունը կհասնի 355 մետրի:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ "JWMarriott MarquisDubai" հյուրանոցի կառուցումը տեղի կունենա 2 փուլով: Հյուրանոցը մեծ նշանակություն կունենա Դուբայի զարգացման մեջ:

Դուբայն աշխարհում հայտնի է իր բարձրահարկ շինություններով: «Բուրջ խալիֆան» համարվում է աշխարհի ամենաբարձր երկնաքերը, որի բարձրությունը հասնում է 828 մետրի: «Բուրջ ալ արաբ» հյուրանոցը եւս համարվում է ամենաբարձրահարկ շենքերից մեկը, որի բարձրությունը հասնում է 321մետրի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում