Գիտնականները պարզել են զեբրերի սեւ եւ սպիտակ գծերի անհրաժեշտության գաղտնիքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչի համար են իրականում անհրաժեշտ զեբրին հատկանշական սեւ եւ սպիտակ գծերը մարմնի վրա: Պարզվել է, որ սեւ-սպիտակ գծային շերտերը ամենաքիչն են գրավում ճանճերին եւ միջատներին: Որպեսզի ապացուցեն այս հիպոթեզը, գիտնականները փորձարկումներ են կատարել 3 սովորական ձիերի վրա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Journal of Experimental Biology-ն: Առաջին ձիուն ներկել են սեւ գույնով, երկրորդին` սպիտակ, իսկ երրորդին` ներկել են զեբրի պես: Բոլորին ծածկել են հատուկ սոսնձային հեղուկով, իսկ որոշ ժամանակ անց մաքրել են սոսնձին կպած ճանճերի քանակը: Արդյունքում ամենաքիչ քանակով միջատ հայտնաբերել են սեւ-սպիտակ ներկված ձիու վրա: Գիտնականները կարծում են, որ զեբրերին հատկանշական գծավոր գույները համարվում են նրանց պաշտպանության ձեւերից մեկը:

Իսկ շատ հետազոտություններ ցույց են տվել, որ գիշատիչներին դրանք ընդհանրապես չեն վախեցնում եւ վանում, հակառակը, գիշերները դրանք թշնամիների համար հանդիսանում են ուղեցույց:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում