Հսկայական խոզը դարձել է ընտանիքի անբաժանելի անդամ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանուհի Ջեննի Բայրնը փոքր խոզ գնելու փոխարեն գնել է սովորական խոզ, որը մեծանալուց հետո զբաղեցրել է բնակարանի կեսը:
Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները, 2 տարի առաջ Բայրնը 350 ֆունտ ստերլինգով գնել է Միկա անունով մինի խոզ եւ լիովին համոզված էր, որ մեծությամբ կնմանվի սպանյել տեսակի շան:
Սակայն կենդանին արդյունքում զբաղեցրել է բնակարանի գրեթե կեսը` ունենալով մեկ մետր երկարություն:
Վաճառողը հավաստիացրել է, որ կենդանին մինի խոզ տեսակից է, որի չափերը չի գերազանցում շան միջին չափը:
Ջեննի Բայրնի խոսքով` նա ամսական 200 ֆունտ ստերլինգ է ծախսում խոզին կերակրելու համար:
Բայրնը նշել է, որ չնայած խոզի հսկայական չափերին` նա եւ ամուսինը չեն պատրաստվում բաժանվել կենդանուց, քանի որ Միկան իրենց շատ է դուր գալիս եւ դարձել է ընտանիքի անդամ: