Մարզային

ֆրանսիական դրոշները կշարունակեն զարդարել Գյումրու փողոցները

1 րոպեի ընթերցում

ֆրանսիական դրոշները կշարունակեն զարդարել Գյումրու փողոցները

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ֆրանսիայի դրոշները դեռ կշարունակեն զարդարել քաղաքի փողոցները: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Քաղաքի բոլոր հրապարակներում Ֆրանսիայի Սենատի կողմից հայկական օրինագծի ընդունումից հետո, ի նշան երախտագիտության, քաղաքապետարանի որոշմամբ բարձրացվել են Ֆրանսիայի դրոշները:

«Դա ինքնատիպ երախտագիտություն է Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ Եվրոպայի ամենազդեցիկ երկրներից մեկի Սենատին, որը նման որոշում է կայացրել: Այս կերպ մենք շնորհակալություն ենք հայտնում մի երկրի, որը ձեռք է մեկնել հայությունը»,-նշեց քաղաքապետը: Դրոշները կշարունակեն մնալ մինչեւ գործընթացի ավարտը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում