2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անալոգային հեռուստահեռարձակումը Հայաստանի ամբողջ տարածքում դադարեցվելու է 2015թ.հունվարի 1-ին` համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի: Այդ պահից սկսած կիրականացվի միայն թվային հեռարձակում:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հանրապետությունում գործում է 91 հեռուստաընկերություն`42-ը վերգետնյա, մեկը` եթերամալուխային, 48-ը` մալուխային հեռարձակում իրականացնող եւ 20 ռադիոընկերություն:
Եթերային հեռարձակում իրականացնող հանրապետական սփռման հեռուստաընկերությունները վեցն են, որից մեկը իրականացնում է վերահեռարձակում, մայրաքաղաքային սփռման` ինը, տարածքային սփռման` տասը, իսկ 17-ից յուրաքանչյուրը գործում է մեկ մարզի տարածքում:
Թվային հեռարձակման ցանցի միջոցովհեռուստածրագրերիեթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթներում հաղթող ճանաչված բոլոր հեռուստաընկերությունները ստանձնել են պարտավորություններ՝ համաձայն իրենց կողմից ներկայացված մրցութային առաջարկների:
Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 12-րդ կետի 2013 թվականի հուլիսի 20-իցռադիոյիթվային հեռարձակումն ապահովելու նպատակով օրենքով սահմանվում են ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները, այդ թվում` ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի արդյունքում լիցենզավորվող ռադիոընկերությունների թեմատիկ ուղղվածությունն ու քանակը: Մինչեւ թվային ռադիոհեռարձակման լիցենզիաների համար մրցույթի անցկացումը եւ համապատասխան լիցենզիաների տրամադրումը գործող ռադիոընկերությունները կշարունակեն գործունեությունը իրենց լիցենզիաների պայմաններին համապատասխան: