Եվրահանձնաժողովը կոչ է արել Թուրքիային՝ ահաբեկչության դեմ պայքարել քաղաքական մեթոդներով
1 րոպեի ընթերցում
ԲՐՅՈՒՍԵԼ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը կոչ է արել Թուրքիային՝ ահաբեկչության դեմ պայքարել քաղաքական մեթոդներով: «Կարեւոր է, որ Թուրքիան շարունակի աշխատել Իրաքի, տարածաշրջանային իշխանությունների (Իրաքի հյուսիսի քրդական իշխանությունների) եւ միջազգային հանրակցության հետ, որպեսզի այնպիսի լուրջ մի հիմնախնդիր, որպիսին ահաբեկչությունն է, լուծի՝ օգտագործելով համագործակցության միջոցներըե,-Բրյուսելում ասել է նա լրագրողներին: Ռենը ներկայացրել է Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցը Թուրքիայի՝ որպես Եվրամիության անդամության թեկնածու երկրի կողմից ձեռք բերված առաջընթացի մասին: Եվրահանձնակատարի խոսքով, 2005 թվականին բարեփոխումների դանդաղումից հետո այժմ Թուրքիան պետք է «զգալի լրացուցիչ ջանքերե գործադրի Եվրամիությանն ինտեգրվելու ճանապարհին, մասնավորապես, խոսքի եւ դավանանքի ազատության, ինչպես նաեւ քուրդ բնակչության իրավունքների ապահովման ուղղությամբ: