Տարածաշրջանային

Նոյեմբերին Թուրքիա կայցելեն Սաուդյան Արաբիայի թագավորը, Իսրայելի նախագահը եւ Պաղեստինի առաջնորդը

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անատոլու գործակալությանը հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլան Թուրքիա կայցելի նոյեմբերի 9- 10-ին, Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսը` նոյեմբերի 11-13-ին, իսկ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը` նոյեմբերի 12-13-ին: Ըստ գործակալության, ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հրավերով Անկարա ժամանող Պերեսն ու Աբասը նոյեմբերի 12-ին կհանդիպեն Գյուլի կողմից կազմակերպված ընթրիքի ժամանակ: Նոյեմբերին Թուրքիա կայցելեն նաեւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողադիելին, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը եւ Եվրամիության հաջորդ ժամանակշրջանի նախագահ Սլովենիայի վարչապետ Յանես Յանսան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում