Խճանկար

Սոցիալական ցանցերից կախվածությունն ավելի ուժեղ Է, քան ալկոհոլից ու ծխախոտից

1 րոպեի ընթերցում

Սոցիալական ցանցերից կախվածությունն ավելի ուժեղ Է, քան ալկոհոլից ու ծխախոտից

ՄՈՍԿՎԱ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook, Twitter եւ այլ սոցիալական ցանցերում նորություններն իմանալու ցանկությանը դիմակայելը շատ ավելի դժվար Է, քան սիգարետից կամ ոգելից խմիչքից հրաժարվելը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են եկել Չիկագոյի համալսարանի Բիզնեսի դպրոցի գիտնականները` ԱՄՆ-ում 250 մարդկանց հարցում անելով նրանց ամենօրյա ցանկությունների մասին:

Օրվա ընթացքում իրենց ամենաուժեղ երկու ցանկությունների թվում նրանք նշել են սեքսը եւ քունը: Ընդ որում՝ այն բաների թվում, որոնց գայթակղությանը դիմանալն իրենց համար ամենից դժվարն Է , հարցման մասնակիցները առաջին տեղում դրել են սոցցանցերը: Երկու այլ վնասակար հակումները՝ ալկոհոլը եւ ծխախոտը, հայտնվել են ցուցակի վերջում, գրում Է The Daily Telegraph-ը:

Վերջերս անցկացված մեկ այլ հետազոտության համաձայն՝ Համացանցի չարաշահումը կարող Է վնասել գլխուղեղը՝ փոփոխություններ առաջացնելով դրա այն հատվածում, որը պատասխանատու Է ճանաչողական-ինտելեկտուալ ունակությունների եւ որոշումների կայացման համար: Գիտնականները եզրակացրել են, որ օնլայն-կախվածությունը գործնականում ոչնչով չի տարբերվում ալկոհոլի կամ ազարտային խաղերի նկատմամբ հակումից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում