ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի կենսաբանները համոզված են, որ ծխախոտի օգնությամբ թոքերի քաղցկեղը կարող է արդյունավետ բուժվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Globe and Mail–ը: Ոչ միայն թոքերի, այլ նաեւ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում ծխախոտը կօգտագործվի ոչ թե իր հիմնական ձեւով, այլ գենետիկորեն ձեւափոխված: Տորոնտոյի համալսարանի գիտնականները հետազոտում են բնության օգտակար հատկությունները` պատրաստվելով բուժել օրինակ հեպատիտ C-ն, լյարդի եւ երիկամերի մի շարք հիվանդություններ: Հիմա արդեն գիտնականները մշակում են հեպատիտ C-ի համար նախատեսված դեղորայքներ: Ներկայում «ծխախոտ 2.0»-ն հաջող կերպով փորձարկվել է առնետների վրա: Ակնկալվում է, որ այն կփորձարկվի մարդկանց վրա 2013 թ-ին: