Ավստրալիացի պատգամավորը վերահաստատել է իր հանձնառությունը` աջակցելու Արցախի հայերին

2 րոպեի ընթերցում

ՍԻԴՆԵՅ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի առաջին աշխատավորական կուսակցության պատգամավորՈւոլտ Սեկորդի`Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելությունից հետո Sydney Morning Herald պարբերականը գրել էր, որ նրա այցը ԼՂՀ Ադրբեջանում վրդովմունք եւ զայրույթ է առաջացրել: Հոդվածում եւս մեկ անգամ ընդգծվել է Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի աջակցությանը Սեկորդի հայտարարությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, ասվում է. «Ես չեմ ափսոսում տարածաշրջան այցելելու եւ իմ աջակցությունը հայերին ու հայկական սփյուռքին առաջարկելու համար, որտեղ միաժամանակ խորացրել եմ գիտելիքներս Հայոց ցեղասպանության եւ Արցախի մասին: Հավատում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է իրավունք ունենան որոշելու իրենց քաղաքական եւ տնտեսական ապագան»,-նշել է Սեկորդը:

Պատգամավորի` Ավստրալիա վերադառնալուց հետո Sydney Morning Herald պարբերականն իր «Խորհրդարանի պատգամավորի համակրանքը զայրույթ է առաջացրել Ադրբեջանում» խորագրով հոդվածում նշել էր, որ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնյաները բողոքել ենՍեկորդի` Արցախ այցելելու դեմ: Չնայած այս ամենին` խորհրդարանի պատգամավորը վերահաստատել է իր հանձնառությունը` աջակցելու Արցախի հայերին:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումի գործադիր տնօրեն Վարանթ Մեգերդիչյանը շնորհակալություն է հայտնել Սեկորդին` Լեռնային Ղարաբաղի հարցում նրա դիքորոշման համար:

Հայերեն

Քննարկվել են COP17-ի հարթակի, կիբեռանվտանգության և նախարարության ծառայությունների թվայնացման բարեփոխումների հարցերը

Սիրիայի նախագահը Դոնալդ Թրամփի հրավերով կայցելի Վաշինգտոն

Հրազդան և Սևան քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ

Արարատի բժշկական կենտրոնին տրամադրվել է համակարգչային շերտագրման սարք

Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում

Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. տուժածներ չկան

Բուլղարիայում ոչնչացվել են ափամերձ գոտում հայտնաբերված անհայտ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Գյումրիի «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի կալանավորելու որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Կառավարությունն աջակցում է կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին