Մարզային

Գյումրին պատրաստվում է Սուրբ Սարգսի տոնին

1 րոպեի ընթերցում

Գյումրին պատրաստվում է Սուրբ Սարգսի տոնին

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում փետրվարի 3-ին եւ 4-ին մեծ շուքով կնշվի Սուրբ Սարգիս զորավարի տոնը` Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի եւ Գյումրու երիտասարդաց միության նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդաց բաժնի պատասխանատու Ղարիբ Հարությունյանը, միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 3-ին` երեկոյան ժամերգությամբ, որից հետո Սուրբ Յոթվերք եկեղեցում տեղի կունենա երիտասարդների օրհության կարգ: Կհնչի նաեւ հոգեւոր խոսք՝ երիտասարդների համար: Այդ օրը երիտասարդներին կբաժանվեն նաեւ աղի բլիթներ, բացիկներ: Կլինեն նաեւ անակնկալներ: Փետրվարի 4-ի առավոտյան կկազմակերպվի խաչերթ դեպի Գյումրու Սուրբ Սարգիս մատուռ, որտեղ տեղի կունենա պատարագ եւ տոնակատարություն:

«Սա հիանալի հնարավորություն է երիտասարդներին մատուցելու այն բոլոր ավանդույթները, որոնք կապված են մեր ազգային ու եկեղեցական տոների հետ: Այն նաեւ լավ հնարավորություն է զանգվածային դարձնելու հայկական ավանդական տոնակատարությունները»,-նշեց Հարությունյանը:

Միջոցառումներ են նախատեսված նաեւ Ախուրյանում եւ Կապսում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում