Գրաքննությունը գալիս է նաև Twitter. օգտատերերը վրդովված են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter միկրոբլոգային համակարգի օգտատերերը վրդովված են որոշ օգտատերերի գրառումների նկատմամբ գրաքննություն մտցնելուընկերության հնարավոր որոշմամբ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters գործակալությունը, հունվարի 27-ին ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով, որոշ օգտատերերի ու որոշ երկրների համար պետք է գործեն սահմանափակումներ: Սահմանափակումների ցուցակում հայտնված օգտատերերի գրառումները կհայտնվեն փակի տակ, կուսումնասիրեն և միայն որոշ ժամանակ անց կթողարկվեն: Մի շարք օգտատերեր` բլոգերներ, twitter ակտիվիստներ, լրատվական գործակալություններ, լրագրողներ և պարզապես ակտիվ օգտատերեր, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել` ստեղծելով #TwitterBlackout հաշթեգը:
«Եթե Twitter-ը սկսի գրաքննել, ապա ես երբևէ էլ չեմ օգտագործի իմ միկրոբլոգը»,- նշել է #TwitterBlackout հաշթեգի շրջանակներում գրառում կատարած օգտատերերից մեկը:Ընդ որում, Twitter-ի ղեկավարությունը միշտ արտահայտվել է կողմ խոսքի ազատությանն իր ծառայության շրջանակներում և երբեք չի փորձել սահմանափակումներ գործադրել օգատատերերի առջև: