Ոճային հագուստներ` կատուների համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 38-ամյա ամերիկացի դիզայներ Մելանի Մենսոն իր երկու կատուների համար կարել է ոճային հագուստ:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները, դիզայների խոսքերով, նման մտահղացում առաջացել է այն ժամանակ, երբ նա չի կարողացել հագուստ գտնել Սմեագոլի եւ Զիզզլսի կատուների համար:Մելանի Մենսոն նշել է` երբ իր կատուները հագուստով են, մարդիկ ավելի քիչ են վախենում նրանցից:
Նա կատուներին պահել է 2004թ.-ից եւ նկատելով, որ ձմռանը նրանք մրսում են, որոշել է լուծել այդ խնդիրը հագուստ հագցնելով:
Իր մտահղացման իրականացման համար Մելանին թողել է հիմնական աշխատանքը եւ զբաղվել կատուների համար հագուստ կարելով:
Մեկ հագուստի արժեքը 37 դոլար է, եւ նման հագուստ արդեն կարելի է գտնել աշխարհի 32 երկրներում: