Հայաստանը տնտեսական աճ է գրանցել գրեթե բոլոր ոլորտներում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարության ոլորտը անկում է ապրել նախորդ տարի, սակայն կարող է զարգանալ 2012 թվականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ շինարարության զարգացումն ընթացիկ տարում կարող է պայմանանավորված լինել տարածաշրջանային գործընթացներով` գործարարների ներհոսք Հայաստան եւ անշարժ գույքի ձեռքբերում: «Ազգային վիաճակագրության տվյալների համաձայն` բոլոր ոլորտներում, բացի շինարարությունից, ակտիվություն է գրանցվել: Գյուղատնտեսության ոլորտում նկատվել է աճ, որը պայմանավորված էր նաեւ եղանակի բարենպաստ պայմաններով»,-ասաց Մանասերյանը: Նա նշեց, որ գյուղացին պետք է ապահովված լինի հակակարկտային կայաններով, խորհրդատվությամբ, թե որ գյուղմթերքներն են ավելի շահավետ: Տնտեսագետի գնահատմամբ` նկատվել է նաեւ առեւտրաշրջանառության ծավալների աճ, եւ պետք է ամեն քայլ արվի, որ դրանք վերածվեն օրինաչափությունների: Ուրախալի է արդյունաբերական շուկայի զարգարցումը: Վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն` տնտեսական ակտիվության ցուցանիշը աճ է գրանցել 5.9 տոկոսով 2011 թ-ին:
«Ճգնաժամը, որը շարունակվում է ամբողջ աշխարհում, Հայաստանը կարող է օգտվել դրանից եւ շահեկան դիրքում հայտնվել: Լինելով անցումային երկիր` նա ի վիճակի է ճիշտ քաղաքականության պարագայում 2012 թ-ը գրանցել առաջախաղացման տարի»,-ասաց Մանասերյանը: