Լոռու մարզում նոր հակակարկտային կայաններ կտեղադրվեն
1 րոպեի ընթերցում

ՎԱՆԱՁՈՐ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա ընթացքում հակակարկտային կայաններ են տեղադրվել Լոռու մարզի երկու համայնքներում: Ինչպես «Արմենպրես»-ի` Լոռու մարզի թղթակցին հայտնեցին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում, այս տարի, պետության եւ համայնքների համաֆինանսավորման սկզբունքով, նախատեսվում է նման կայաններ տեղադրել եւս 4 համայնքում: Բացի այդ, միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ մարզի բոլոր տարածաշրջաններում հակակարկտային կայաններ տեղադրելու ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվում:
Կարդացեք հոդվածը` English