Տարածաշրջանային

Թուրքիայի կառավարող կուսակցության ընտրողները Իրաք ներխուժում չեն ցանկանում

2 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Կոնդաե հասարակական կարծիքի ուսումնասիրության կազմակերպության կողմից «Հասկանալ նոր Թուրքիայինե կոչված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացումե կուսակցության (ԱԶԿ) ընտրողների միայն 17 տոկոսն են հավատում, որ «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության (PKK) խնդիրը կարող է լուծվել Հյուսիսային Իրաքի դեմ անդրսահմանային ռազմական գործողությունների արդյունքում: Ըստ թուրքական «Աքշամիե, Թուրքիայի 37 նահանգներում անցկացված հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ անդրսահմանային ռազմական գործողություններին հիմնականում կողմ են արտահայտվել ընդդիմադիր Ազգայնական շարժում եւ Ժողովրդահանրապետական (ԺՀԿ) կուսակցությունների համակիր ընտրողները, որոնք կազմում են թուրքական հասարակության 20 տոկոսը: Այն հարցին, թե Թուրքիայի զինված ուժերի կողմից Հյուիսային Իրաք ներխուժումն արդյոք կլուծի PKK-ի խնդիրը, ԺՀԿ անդամ յուրաքանչյուր 100 հարցվածներից դրական պատասխան են տվել 26-ը, իսկ 14-ն ասել են, որ ռազմական գործողություններով խնդիրն անհնար է լուծել: Նույն հարցին դրական պատասխան են տվել յուրաքանչյոււր 100 ԱԶԿ- ականերից 17-ը: 19 հոգի պատասխանել են, որ ռազմական գործողությունները կարող են մասնակի լուծում տալ խնդրին, իսկ 50 հոգի էլ ասել են, որ Հյուսիսային Իրաք ներխուժումն ավելի կբարդացնի խնդրի լուծումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում